Home > Work > Մատյան եղելությանց

Մատյան եղելությանց QUOTES

3 " Այս տունը Բակունց Ստեփանինն է: Այս մայթը մաքրելիս Ճել Ավան բիձան հիշում է Ստեփանի որդու՝ Ալեքսանին: Կապույտ աչքերով տղա էր:
Ամեն ծեգի Ճել Ավան բիձան Ալեքսանին նստած է գտնում դարպասի քարին: Նստած էր՝ ականջը գետի տխուր խշշոցին, աչքը՝ ծեգի լազուր-լաջվարդ մշուշին:
-Բարի լույս, Ավա՛ն բիձա: Էլի մաքրու՞մ ես:
-Էլի՛: Մարդը կա, ապականությունը հետը: Ի՞նչ կա, չկա:
-Հե՜չ: Կաքավաբերդի գլխին ամպ է նստում: Տարին բոլոր,- ավելացնում է բիձան:- Հրե՜ն, բերդի ատամները կորչում են սպիտակ ամպերի մեջ:
Ալեքսանը գնաց ուսումի ու ետ եկավ միայն հինգ տարի հետո: Աչքերի կապույտ զուլալությունը պղտորվել էր, ժպիտը՝ պակասել:
Մի ուրույն աշխարհ բերեց Բակուց Ալեքսանը: Մի աշխարհ, որ հրե՜ն, Դրնգանի ձորում ու քու տանը: Բայց չգիտեիր, թե կա: Այդպես լեռան լանջից գլորվող հեղեղն է բաց անում կորած աղբյուրի ակունքը:
Ալեքսանը եկավ, հարություն տվեց վաղուց հող ու առասպել դարձած Գուրջու Օբուն, կենդանացրեց ավերակ Աքարը, ձմեռն էլ ալպյան մանուշակի բույրը տվեց հին քարանձավներին: Ալեքսանը գիր շինեց Հին թաղի մթին խորշերի մթին մարդկանց ելումուտը, տաք անձրևի պես խշշոցի պես իր խոսքերը շաղ տվեց մարդկաց հոգու սև ցելերի վրա: "

Sero Khanzadyan , Մատյան եղելությանց