Home > Work > Каменные сны
1 " Եթե յուրաքանչյուր նահատակված հայի համար ընդամենը մեկ մոմ վառեին, այդ մոմերի ցոլքերը Լուսնի լույսից ավելի պայծառ կլինեին։ "
― Əkrəm Əylisli , Каменные сны
2 " ... չէ՞ որ թե՛ երկանյքով թե՛ լայնքով Վերին Այլիսը կազմում էր, հավանաբար, վեց-յոթ կիլոմետրից ոչ ավելի, և մարդիկ, ովքեր հողի այդ հյուլեաչափ պատառիկի վրա ժամանակին կառուցել են տասներկու եկեղեցի ու յուրաքանչյուրի մոտ կերտել դրախտային անկյուն, եթե իրենցից հետո չեն թողել գեթ մի քիչ իրենց լույսից, ապա Աստված ինչի՞ համար է և ի՞նչ պետք է մարդուն։ "
3 " Ես վաղուց եմ ձգտում ոչ մի կապ չպահպանել այս աշխարհի հետ: Իսկ երբ բախվում եմ նրան, ապշում եմ այն ամենով, ինչ կատարվում է այնտեղ: Մարդիկ փոխվել են անճանաչելիորեն: Չէ՞ որ սարսափելի է, որ ամբողջ երկրում չգտնվեց գեթ մեկ հոգևոր հեղինակություն, որը չվախենար իր կաշվից, կարողանար ժողովրդին ճշմարտությունն ասել: Ո՞ւր է մեր մարդասեր ազգը: Ո՞ւր է մեր փառապանծ մտավորականությունը: Ես դա վաղուց էի զգում, առաջներում էլ եմ մտածել այդ մասին: Օղակը, որ ըմբոստների պարանոցին գցել էր մեր նախկին «հարազատ հայրը», ինչ-որ ժամանակ առանց նրա էլ սեղմվելու և խեղդելու էր մեր տարաբախտ մտավորականությանը… "
4 " ... հոգու խորքում մտածեց, որ զուր է այդպես համառորեն խուսափում մարդկանցից: Միայնությունը, մտածեց նա, հենց մահ է, գուցե ավելի վատ, քան մահը: Ու նաև մտածեց, որ այնուամենայնիվ, երբեմնակի խմելը լավ բան է, այլապես կարող է կյանքից հեռանաս՝ այդպես էլ չպրծնելով կպչուն թախիծից: "