Home > Work > Խնկի ծառեր

Խնկի ծառեր QUOTES

1 " Խաչը ջուրը գցելու օրերին վրացիներն ու մերոնք վիճում են, թե իրենցից ո՞ւմ խաչն է արժանի ավելի վերև ջուրն ընկնելու։ Մեր տեր Հակոբը և ուփալո Լոմոն իրար չեն զիջում, վեհափառներից մեկը խաչը ձեռքին բարձրանում է վերև, իսկ մյուսը՝ ավելի վերև։ Արարողության մասնակից երկազգի ամբոխի միջև ծեծկռտուք է սկսվում։ Հրացանով հայտնվում է Մարգարը, ու նրա արձակած գնդակը տապալում է ուփալո Լոմոյին։ Մարգարն ասում է. «Տեր Հակոբ, գետը քոնն է, խաչը որտեղ ուզում ես, այնտեղ էլ գցիր, հիմա արդեն վերև֊ներքև չկա»։
Տեր Հակոբը խաչը ջուրը գցելու մեր արարողությունն է կատարում։ Եվ քանի որ վրացիները գյուղում օծված տերտեր չունեին, ուփալո Լոմոյին փոխարինողն էլ մինչև կգար հեռուներից, ինքը ժամանակավոր նրանց ծիսակատարությունն էլ է անում և խաղաղություն սերմանելու ու իշխանություններին վստահելի նկատվելու համար, նրանց խաչը մերից՝ որ քիչ առաջ ինքն էր թաթախել, ավելի վերև է գցում։
Արարողության վերջում, Մարգարը հրապարակայնորեն ստանալով տեր Հակոբի երբեք թողության չարժանանալու նզովքը, գարադավոյ պահակախմբի առաջն ընկած, շղթայակապ ու անիծված գնում է Ախալքալաք։ "

Levon Khechoyan , Խնկի ծառեր