Home > Work > My Name Is Saroyan: A Collection
1 " Մեր լռությունը նախկինում երաժշտություն է եղել: Լռությունը հիմա թախիծ է: "
― William Saroyan , My Name Is Saroyan: A Collection
2 " Էս երկրի կատակներն ավելի շատ եմ սիրում, քան լուրջ բաները: Լուրջ բաներն էլ են ծիծաղելի, բայց ծիծաղելի են, որովհետև ծիծաղելու համար չեն: "
3 " Ես զարմանում եմ, շփոթվում, դժգոհում և ցնցվում, երբ ինձ ասում են, թե դատելով իմ գրվածքներից՝ ես կիսախելագար եմ: Եթե դա ճիշտ է, ապա մարդկանց մեծ մասը, որը չի գրում, ոչ թե կիսա, այլ լրիվ խելագար է: "
4 " Խաղաղությունը երևի անհնարին է կամ համենայն դեպս , անցանկալի. մարդիկ հավանաբար ատում են բախման կերպը , բայց ոչ բախման բուն գաղափարը: Նրանք ատում են զենքերը, որոնց պատճառած վնասը մեր օրերում այնքան վերացական ու անիմաստ է, որ հաղթանակը բարոյապես անհնար է դառնում: Մարդիկ ատում են զինյալ պատերազմը, ատում են տնտեսական պատերազմը, բայց անվերջ պատերազմ են ուզում: Մյուս կերպն են ուզում: "
5 " Անբուժելի ողջեր, ահա, թե ով ենք մենք: "
6 " Իմ կարծիքով ամեն ինչ արժանի է փրկվելու: "
7 " Տղաս 150 դոլարով Պիկասոյի մի հիանալի գծանկար գնեց իր փողով, որ ինչպես ինքն ասաց, հավաքել էր ամբողջ կյանքում: Նկարում թռչուն է պատկերված, խաղաղության թռչուն. այսպես նա գրեց իր մորն ուղղված նամակում, որն ուզեց բարձրաձայն կարդալ ինձ համար: Հարյուր դոլարով նա Մատիս գնեց, այսպես ասած, հունական մի գլուխ: Երկու նկարներն էլ շրջանակով են, ապակու տակ ու անգին: "
8 " Ուրեմն հարց՝ ո՞վ կարող է փրկել մարդուն: Ահավասիկ պատասխանը՝ մարն ինքը, և այլևս ոչ ոք: Սա բավականին պարզ է: Բայց ինչպե՞ս պիտի մարդ փրկի ինքն իրեն: Չգիտեմ, թե ին:Ինքը պետք է գտնի, թե ինչպես: Աստված նրան գտնելու կարողություն է տվել: Մնացածը մարդու գործն է: "
9 " Գիրք. զվարճալի է՝ տակավին սիրահարված լինել տպագիր տառին: "
10 " Եթե կողքից նայես, հանուն անաչառության, անպայման կզգաս, որ յուրաքանչյուր կենդանի մարդ հիվանդություն է, հետևաբար կհասկանաս, որ ողջ լինել նշանակում է հիվանդ լինել, քանզի կյանքը մի շարունակական վեճ է մահվան հետ. վեճ, որը վաղ, թե ուշ տանուլ ենք տալիս: "