1
" Արվեստը, ինչպես բնությունը, պարզ է և խորը, մեկն է և բազմազան։ Քրքրեք և դարձյալ քրքրեք մի տաճար, այն խճճված է, ինչպես անտառը, ծառերի տակ թփուտներ են, թփուտների տակ՝ խոտեր, խոտերի տակ՝ մամուռ։ Բոլոր խարություններում կգտնեք գեղեցկություններ և կհիանաք ճարտարապետով, պոետով, Աստծով...
Եվ հետո արվեստի մեջ չկա ոչինչ տգեղ, չկա ոչինչ անմաքուր, սա է, որ չեն ցանկանում դեռևս հասկանալ մեր օրերում։ "
― Victor Hugo ,
2
" Եվ վերջապես Շարտրը, որ մեզ երևաց հեռվից, աշխարհում ամենագեղեցիկ տեղատարափ անձրևի մեջ...
Այստեղ կպահանջվեն հատորներ և միլիոն բացականչական նշաններ...
Շարտերի տաճարը մի հրաշալիք է... Մենք երեսունվեց ժամ եղանք ներսում, վերևում, ներքևում՝ քայլելով նավերի մեջ ետ ու առաջ, իջնելով դամբարանը, մագլցելով զանգակատները ներսից, ագահաբար դիտելով շենքն իր բոլոր նշանակություններով և այսուհանդերձ դրա մասին ոչինչ չգիտենք, բացի նրանից, որ հարկավոր է այն ուսումնասիրել առնվազն վեց ամիս, որպեսզի փոքր-ինչ ամբողջական պատկերացում կազմվի, թե այն ինչ է ամփոփում իր մեջ: Ու ես ինքս դեռևս այն առաջին տպավորության տակ եմ, որպեսին թողնում են երևելի բաները մեզ վրա, համակ շլացում… "
― Victor Hugo ,
4
" Որտեղ դնել Ռուբենսի հուշարձանը. Անվերում, թե՞ Կոլոնում: Կոլոնը նրա օրրանն է, Անվերը նրա նկարներն են: Կոլոնը նրա ծննդի ականատեսն է, Անվերը՝ նրա գեղանկարչության: Կոլոնը նրան տեսավ մանուկ հասակում, Անվերը նրան տեսավ մեծ: Անվերում փառքի ժպիտն ստացավ, Կոլոնում՝ իր մոր: Նշանավոր մարդը երկու ծնունդ ունի. առաջինը, որպես մարդ, երկրորդը, որպես հանճար: Ուստի Ռուբենսն ունի երկու հայրենիք: Դրեք նրան երկու հուշարձան. սպիտակ մարմարյա կրեշ* Կոլոնում, բրոնզե դամբարան՝ Անվերում:
*Կրեշ- Այն մսուրի քանդակված պատկերը, որտեղ ծնվել է Հիսուս Քրիոստոսը: "
― Victor Hugo ,