Home > Work > Մինչև աշխարհի ծայրը

Մինչև աշխարհի ծայրը QUOTES

6 " -Կասե՞ք ինձ,- հարցրեց նա,- ո՞րն է մեր սկզբնական զգացողությունը, երբ որևէ գաղտնիք ենք բացահայտում:
-Բավարարումը:
-Ճիշտ է: Իսկ ի՞նչ է հաջորդում դրան:
-Բացահայտման հետևա՞նքը,- հարցրեց Մռայլը:
-Դարձյալ իրավացի եք, հետևանքը: Թեև ոչ միշտ է այդ հետևանքը հաճելի կամ ցանկալի լինում, այնպես չէ՞:
-Համարենք, թե այդպես է:
-Այդպես է: Բայց նկատեք, որ ի տարբերություն երկդիմի, փոփոխական հետևանքի, գաղտնիքը կայուն է, բոլորի համար նույն դեմքն ունի ու նույն գրգիռներն է արթնացնում:- Երիտասարդը լռեց, ինչ-որ բան էր խորհում, իսկ հետո ասաց,- հիշեք, չէ՞ որ այդպիսին է նաև սերը: Միշտ պիտի մնա մի մութ անկյուն, չքողազերծված մի շերտ, մի առեղծված, որ հրապույրը չցնդի, որ բորբոքվի կիրքը, որ չխամրի գույնը, որ սիրտը տրոփի անճանաչելիի հանդեպ մեր ունեցած սրբազան երկյուղներից: Սա է, որ մարդուն ոգեղեն սնունդ է տալիս, դառնում է մեր արյան բաղադրությունը, կողմնորոշում է ընթացքը: Ու նրա գաղտնիքների հարուցած դողը նույնն է բոլորիս համար... "

Հովիկ Չարխչյան , Մինչև աշխարհի ծայրը