Home > Author > Levon Khechoyan >

" Լուսնալույս է, ավազե բլուրների արանքով, զենք ու զրահը ձիու մեջքին է բարձած, մի քանի քայլ ձիուց առաջ միայնակ գնում է Մհերը՝ մշտապես ծարավ, ճաքճքված շրթունքներով, խռիվ մազերով։ Թվում էր՝ ներսից բացելու համար խարխափելով դուռն էր որոնում, կամ էլ չգիտեմ՝ ճիշտ կլինի՞ համեմատությունը՝ կանգառից շուտ էր ցանկանում իջնել ավտոբուսից։ Գուցե նրա արածը մեկ ուրիշ արագությամբ շարժվող իրականության մեջ փոխանցվելու փորձ էր, չգիտեմ, չգիտեմ։
Նրա մենակությունն ինձ էլ էր անցնում, տխրության եւ ունայնության զգացողությունը սեղմում էր, թվում էր՝ օրերով ներսիս մեջ լացած լինեի։ Ծնողներս, բարեկամները, հեծանիվս, առարկաները, որոնց հետ կապված էի, միանգամից անհարազատ էին դարձել, չէի ցանկանում նրանց հետ խոսել, աչքներին նայել կամ դիպչել, ընդհանրապես միասնություն կամ տաքություն չէի զգում։ Հեռվում՝ միայնակ ու վայրի։ "

Levon Khechoyan


Image for Quotes

Levon Khechoyan quote : Լուսնալույս է, ավազե բլուրների արանքով, զենք ու զրահը ձիու մեջքին է բարձած, մի քանի քայլ ձիուց առաջ միայնակ գնում է Մհերը՝ մշտապես ծարավ, ճաքճքված շրթունքներով, խռիվ մազերով։ Թվում էր՝ ներսից բացելու համար խարխափելով դուռն էր որոնում, կամ էլ չգիտեմ՝ ճիշտ կլինի՞ համեմատությունը՝ կանգառից շուտ էր ցանկանում իջնել ավտոբուսից։ Գուցե նրա արածը մեկ ուրիշ արագությամբ շարժվող իրականության մեջ փոխանցվելու փորձ էր, չգիտեմ, չգիտեմ։<br />Նրա մենակությունն ինձ էլ էր անցնում, տխրության եւ ունայնության զգացողությունը սեղմում էր, թվում էր՝ օրերով ներսիս մեջ լացած լինեի։ Ծնողներս, բարեկամները, հեծանիվս, առարկաները, որոնց հետ կապված էի, միանգամից անհարազատ էին դարձել, չէի ցանկանում նրանց հետ խոսել, աչքներին նայել կամ դիպչել, ընդհանրապես միասնություն կամ տաքություն չէի զգում։ Հեռվում՝ միայնակ ու վայրի։