Home > Author > Leon Z. Surmelian >

" Եվ մենք պիտի գոյատևենք, բայց ոչ գաղութներում։ Եվ գիտենք՝ Միացյալ Նահանգներում, Հարավային Ամերիկայով, Միջին Արևելքում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հունաստանում և այլուր այս կռիվը, որ մենք մղում ենք պահպանելու մեր մշակութային ինքնությունն իր բոլոր պարտավորություններով, պարտությամբ է վերջանալու, բայց հենց այս կռիվը մի տեսակ հաղթանակ է և մեր կյանքին տալիս է ստեղծագործական մղում, խորություն ու բազմազանություն։
Միջազգային մի ժողովուրդ ենք։ Խոսում ենք շատ լեզուներ։ Եվ պատմական երկարատև ավանդությամբ՝ օղակ ենք Եվրոպայի ու Ասիայի, Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի ու Հարավի միջև։ Պատմության դասական լուսանցքի մարդն է հայը։ Մի վաղեմի երկփեղկում կա իր հոգում, բայց գեղեցիկ բաներ է ծնել դա։ Այս ներքին լարումներն ունեն իրենց դրական կողմը և հային դարձնում են ստեղծագործ ու բնածին բանաստեղծ, մի տեսակ բնածին արվեստագետ։ Այս ներքին լարումների բերմամբ աշխույժ, զգոն է հայը և առանց դրանց կլճանար նա։ Սփյուռքը, վերջ ի վերջո, դատապարտված է, և, իմ կարծիքով, միակ դարմանը հայրենադարձությունն է։ Սփյուռքն իր դինամիզմն ունի, և տարագրության մեջ կա և՛ տվայտանք, և՛ վեհություն։ "

Leon Z. Surmelian , I Ask You, Ladies and Gentlemen


Image for Quotes

Leon Z. Surmelian quote : Եվ մենք պիտի գոյատևենք, բայց ոչ գաղութներում։ Եվ գիտենք՝ Միացյալ Նահանգներում, Հարավային Ամերիկայով, Միջին Արևելքում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հունաստանում և այլուր այս կռիվը, որ մենք մղում ենք պահպանելու մեր մշակութային ինքնությունն իր բոլոր պարտավորություններով, պարտությամբ է վերջանալու, բայց հենց այս կռիվը մի տեսակ հաղթանակ է և մեր կյանքին տալիս է ստեղծագործական մղում, խորություն ու բազմազանություն։<br />Միջազգային մի ժողովուրդ ենք։ Խոսում ենք շատ լեզուներ։ Եվ պատմական երկարատև ավանդությամբ՝ օղակ ենք Եվրոպայի ու Ասիայի, Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի ու Հարավի միջև։ Պատմության դասական լուսանցքի մարդն է հայը։ Մի վաղեմի երկփեղկում կա իր հոգում, բայց գեղեցիկ բաներ է ծնել դա։ Այս ներքին լարումներն ունեն իրենց դրական կողմը և հային դարձնում են ստեղծագործ ու բնածին բանաստեղծ, մի տեսակ բնածին արվեստագետ։ Այս ներքին լարումների բերմամբ աշխույժ, զգոն է հայը և առանց դրանց կլճանար նա։ Սփյուռքը, վերջ ի վերջո, դատապարտված է, և, իմ կարծիքով, միակ դարմանը հայրենադարձությունն է։ Սփյուռքն իր դինամիզմն ունի, և տարագրության մեջ կա և՛ տվայտանք, և՛ վեհություն։